«Ռեալի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը
ՍպորտՖրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Ֆրանսիայի հավաքականի ավագն առաջ է անցել հարձակվողներ Վինիսիուս Ժունիորից ու Ռոդրիգոյից, պաշտպաններ Էդեր Միլիտաոյից և Դանիել Կարվախալից։
Սեպտեմբերին Մբապեն մադրիդյան ակումբում անցկացրել է 5 հանդիպում, դարձել 6 գոլի ու մեկ ասիստի հեղինակ։