ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները դրական են տրամադրված, խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա
ՄիջազգայինԳրեթե բոլոր փաստաթղթերը, որոնք ԱՊՀ ղեկավարների նիստին առաջարկվել է, Հայաստանը ստորագրել է, այդ մասին, Sputnik-ի հարցին ի պատասխան, ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը․
«Նեղ կազմով կարևոր զրույց է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ խաղաղության հաստատման մասին։ ԱՊՀ բոլոր ղեկավարները Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին մաղթել են հնարավորինս շուտ գալ համաձայնության։
Ուրախացրեց այն, որ 2 ղեկավարներն էլ, իմ կարծիքով, հայտնեցին բավական դրական տեսակետներ, որ խաղաղության պայմանագիրը երկար սպասեցնել չի տա»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք՝ Հայաստանը չի միացել ԱՊՀ համաձայնագրերից 2-ին։