Ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը շատ ակտիվ է սոցիալական հարթակներում։ Նա հաճախ է հանդես գալիս անձնական ու աշխատանքային հրապարակումներով։ Երգչի լուսանկարների մեծամասնությունը ընտանիքի և թոռների հետ է :
Հերթական հրապարակման մեջ Տիգրան Ասատրյանը ցույց է տվել իր անունը կրող թոռնիկին, ով ասես պապիկի նման երգում է:
Փոքրիկ Տիգրանն իսկապես շատ նման է իր պապիկին:
Հավելենք, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել 4 ամիս առաջ:
Նշենք, որ այս 4 ամիսների ընթացքում ընտանիքի տղամարդիկ իրենց ուրախությունը կիսող երեկոներ էին կազմակերպում, ռեստորաններում հարյուրավոր հյուրերով խնջույք էին անում ու նշում իրենց զավակի լույս աշխարհ գալը: