Դեշամը մեկնաբանել է Մբապեի հետ կապված սկանդալը
ՍպորտՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։ Մբապեն վնասվածքի պատճառով չէր միացել ազգային թիմին, սակայն մասնակցել էր «Ռեալին» խաղին Իսպանիայի առաջնությունում։
«Ակումբների եւ հավաքականների շահերը պարտադիր չեն համընկնում։ Պետք չէ մոռանալ, որ գործատուն ակումբն է, իսկ ֆեդերացիան խաղացողի գործատուն չէ»,- Դեշամի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Ազգերի լիգայում Ֆրանսիայի հավաքականը հոկտեմբերի 10-ին կմրցի Իսրայելի, հոկտեմբերի 14-ին՝ Բելգիայի հետ։