«Հրապարակ». ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում են փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը եւ սահմանել, որ մի շարք սահմանադրական եւ ոչ սահմանադրական մարմինների ղեկավարներ եւս հաշվետու լինեն խորհրդարանին։ Գործող կարգավորմամբ, գլխավոր դատախազը, ՄԻՊ-ը, ԿԲ, Հաշվեքննիչ պալատի, ՀՌՀ ղեկավարները պարտավոր են տարեկան հաղորդումներ ներկայացնել ԱԺ-ին, որը քննարկվում է լիագումար նիստի ընթացքում եւ ընդունվում ի գիտություն։
Հեղինակների կարծիքով՝ այս փոփոխությամբ կբարձրանա ԱԺ-ի դերը։ Սույն փոփոխությունը նաեւ նախապատմություն ունի. մեր տեղեկություններով՝ ԱԺ մեծամասնությունը մի քանի անգամ փորձել է ԱԺ հրավիրել քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, ԱԱԾ-ի ղեկավարներին, որոնք ուղղակի հրաժարվել են ներկայանալ: Այս փոփոխությամբ, պարտավոր կլինեն գոնե տարեկան մեկ անգամ պատասխանել ՔՊ-ական պատգամավորների հարցերին:»: