Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
ՀասարակությունԵրկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել: Այդ փոթորիկի սկիզբը բոլոր միջազգային կանխատեսման կենտրոնները սպասում էին հինգշաբթի ուշ երեկոյան, մինչդեռ այն սկսվել ու թափ է հավաքում միայն երեկ երեկոյան ժամերից։ Հոկտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանի մի շարք շրջաններում հյուսիսափայլ է դիտվել։ Այս մասին հաղորդումներ են ստացվել Լենինգրադի, Կալինինգրադի, Չելյաբինսկի, Ռոստովի և Վոլոգդայի մարզերից հայտնում է rbc.ru։ Այս գիշեր Կովկասում մթնոլորտային երեւույթներ նույնպես տեսանելի են եղել։ Միջազգային փորձագետների կարծիքով այս մագնիսական փոթորկի պատճառը, ամենայն հավանականությամբ եղել է արեգակնային նյութի ամպի մնացորդները, որոնք դուրս են մղվել մեր աստղի կողմից ընթացիկ արեգակնային ցիկլի ամենաուժեղ բռնկման ժամանակ, դա տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։ Պարզ խոսքերով՝ մագնիսական փոթորիկները տեղի են ունենում Երկրի մագնիսական դաշտի վրա՝ արևային քամու ազդեցության պատճառով: Մագնիսական փոթորիկները տևում են մի քանի ժամից մինչև մի քանի օր և տարբերվում են ինտենսիվությամբ: Դրանք ոչ տեսանելի են, ոչ էլ լսելի։
Գեոմագնիսական փոթորիկների ժամանակ մարդը կարող է ունենալ հետևյալ ախտանիշները. գլխացավ և միգրեն, սրտի զարկերակի արագացում, անքնություն, ընդհանուր թուլություն, ճնշման բարձրացում կամ իջեցում: Մագնիսական փոթորիկները ազդում են էլեկտրամատակարարման համակարգերի վրա. օրինակ, 1989 թվականի մարտի 13-14-ի գեոմագնիսական փոթորիկը տապալեց տրանսֆորմատորները և էլեկտրահաղորդման գծերի սարքավորումները Կանադայի Քվեբեկ նահանգում: