ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրում, և տարածաշրջանի երկրները դա լավ գիտեն. Զախարովա
ՄիջազգայինՌուսաստանը և Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են բոլոր ոլորտներում՝ ելնելով ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանային խնդիրների լուծման կարևորությունից։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։
«Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի երկրների՝ ՆԱՏՕ-ի՝ պղտոր ջրերում ձուկ որսալու, իսկ մինչ այդ՝ այդ ջուրը խառնելու մեծ ցանկությունը։ Կարծում եմ, որ դա լավ գիտի Բաքուն, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները։
Այս տարածաշրջանը բազմաչարչար է։ Այն անցել է բազմաթիվ հակամարտությունների, արյունալի, դաժան պատերազմների միջով, որոնք սպիներ են թողտարբեր ազգերի մարդկանց սրտերում: Ուստի, ով ուզում է օգնել, կարծում եմ՝ կողջունվի։ Իսկ ովքեր ոչ թե քար, այլ նույնիսկ դանակ են պահում ծոցում, թող հեռանան մեր տարածաշրջանից։ Մենք միասին այնքան ջանքեր ենք գործադրել այս տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու համար»,- ասել է Զախարովան։