Եթե Արարատը մնար մերը, հիմա սարի կեսը ծախած կլինեին. Նարինե Կիրակոսյան
Հասարակություն«Հայաստանում ամեն օր մի բլուր, կամ սար հանքաքարի ձեւով քանդվում ու վերացնում են։ Երկրում բարդակի, անիշխանության իրավիճակում ով ոնց կարողանում է, թալանում է Հայաստանի բնական ռեսուրսները։ Երեկ Աշտարակի կամրջով, Երեւանի ճանապարհին, ձախակողմյան հատվածում մի կարմիր ավազի ակտիվ շահագործվող հանք տեսանք։ Այդ հանքը Սովետի շրջանից մնացել ու գրեթե չէր էլ շահագործվում այլեւս։ Հիմա տեսանք, որ սարից բան չէր մնացել։ Հանքաքար է, որ հանել ու հանում էին։ Ամեն անգամ ոչնչացվող սարեր էի նկատում Երեւանից Արզնիով դեպի Հրազդան ճանապարհին, Չայնի ասված մասում։ Այս անգամ Աշտարակի խճուղին դարձավ գիշերային մղձավանջս։ Էս ի՞նչ թալանչի, տկարամիտ ու ագահ են մարդիկ, որ իրենք իրենց իսկ սերունդին զրկում են Հայաստանում ապրելու հնարավորությունից։ Թուրքը չի հայի թշնամին։ Հայի թշնամին հենց ինքն է։ Ու չկա հայից էլ ավելի իր երկիրը չսիրող, զուտ սպառող, հոգեւորից կիլոմետրերով հեռու արարած։ Հազարավոր երեխաների սպանդը մարսող, սերունդին ապագայում կենսատու ռեսուրսներից զրկող ժամանակակից։ Ազգ, ինչի՞ ես թույլ տալիս երեխայիդ ապագան գողանան», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ։