Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլում հերթական ռեկորդն է սահմանել
ՍպորտIFFHS-ի ներկայացրած տվյալներով «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է պատմության առաջին խաղացողը, որը 600 գոլ է խփել տարբեր առաջնությունների բարձրագույն դիվիզիոններում, այդպիսով համաշխարհային ֆուտբոլում հերթական ռեկորդը սահամնելով։
Պորտուգալացի ռմբարկուին ամենամոտ հետապնդողը «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է։ Նա իր հաշվին ունի 556 գոլ: Լավագույն եռյակը եզրափակում է բրազիլացի Ռոմարիոն՝ 479 գոլով։