Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է այս ամառ «Սևիլիա» ձախողված տեղափոխության մասին։
«Ես ընդհանրապես դժգոհ չեմ իմ ունեցածից։ Իհարկե, հաճելի է երբ քո ծառայություններով հետաքրքրված է նման ակումբ: Դա ևս մեկ անգամ խոսում եմ իմ ցուցադրած խաղի արդյունքի մասին»,- Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում championat.com-ը։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ ամռանը Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլյան», սակայն «Լոկոմոտիվին» չեն բավարարել իսպանական ակումբի կողմից առաջարկվող պայմանները։