Արմեն Մարդոյանը ողջ է եւ առողջ. Հայկ Բաբուխանյան
Պակիստանի Խայբեր Պախտունխվա նահանգում սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով, որր պատճառները, ըստ նախնական տեղեկությունների, եղել է տեխնիկական, վեց մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Պակիստանում ՌԴ դեսպանատունը հաստատել է ՌԴ քաղաքացիներ Նիկոլայ Ռիբակովիչի եւ Սամվել Մարդոյանի, ինչպես նաեւ Բելառուսի քաղաքացի Սերգեյ Կոշելեւի մահը, որոնք գտնվել են կործանված ուղղաթիռում:
Այս տեղեկությունից հետո համացանցում արագորեն լուրեր շրջանառվեցին, թե զոհված Սամվել Մարդոյանը նույն Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար Արմեն (Սամվել) Մարդոյանն է: Մինչդեռ «Իրավունքի» հետ զրույցում «Ղրիմի բարեկամների» հայաստանյան ակումբի նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ հերքեց չարաբաստիկ լուրերը:
«Մեր ընկերոջ՝ Արմեն Մարդոյանի հետ խոսել եմ, ողջ է եւ առողջ: Մաղթենք նրան երկար տարիների անփորձանք կյանք», - ընդգծեց նա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ