Մոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է ՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումները ԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ Թամիր Մետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ) Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին Փոխարժեքն՝ այսօր «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո) Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

Ողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասին

Վերլուծություն

Անշուշտ, կարեւոր, գնահատելի ու դրվատելի է, որ Թեհրանը հանդես է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության վերաբերյալ, դեմ արտահայտվել տարածաշրջանում սահմանների ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության:

Ինչպես արդեն հայտնի է, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում համեմատաբար վերջերս գրել է, որ հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը: Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից մեր հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է եւ կարմիր գիծ է Իրանի համար»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում։

Անհասկանալի է, սակայն, թե պարոն Արաղչին ինչու է հիշատակել նաեւ հյուսիսը՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի կողմից վստահաբար չի եղել ու չկա Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված որեւէ սպառնալիք, սահմանների վերագծման որեւէ պահանջ կամ նույնիսկ առաջարկ, ինչի մասին Իրանի արտգործնախարարը չէր կարող չիմանալ:

Մնում է ենթադրել, որ Իրանի արտգործնախարարն իրանական կողմին հայտնի պատճառով, բայց վերոնշյալ պատրվակումներով դեմ է արտահայտվել ոչ միայն միջանցքի, այլեւ նույնիսկ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով ավտոճանապարհի բացմանը, թեեւ դրանից սահմանների որեւէ աշխարհաքաղաքական փոփոխություն, հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված որեւէ սպառնալիք կամ սահմանների վերագծում չի բխում:

ԻՆՉ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՍՈՒՄ ԻՐԱՆԸ

Իրանի ԱԳ նախարարի օգնական, Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն նույնպես, ըստ Իրանի IRNA լրատվական գործակալության, Իրանի անունից աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ դեմ արտահայտվել միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Ըստ այդմ, Թեհրանում Դեմիրչիլուի եւ ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հանդիպմանը կողմերն ընդգծել են տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։ Դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ եւ նշել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների փոխադարձ շահերի հարգման կարեւորությունը, որոնք, ըստ նրանց, երաշխավորում են կայուն խաղաղությունն ու տարածաշրջանային համագործակցությունը։

Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե ռուսական կողմը նույնպես ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը, նշել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ երկրների փոխադարձ շահերի հարգման կարեւորությունը, ապա Դեմիրչիլուն ինչպե՞ս է, ըստ հայաստանյան ընդդիմադիր ԶԼՄ-ներից մեկի հրապարակման, իր բողոքը հայտնել «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության, այսինքն՝ չեղած, գոյություն չունեցող բանի դեմ… Մնում է ենթադրել, որ Իրանի արտգործնախարարի օգնականի կողմից իրականում այդպիսի բողոք չի եղել:

Կեղծիք, հերյուրանք, ավելին՝ հրեշավոր զրպարտություն են բոլոր խոսակցությունները, հրապարակումները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» Ռուսաստանի աջակցության վերաբերյալ, քանի որ իրականում այդպիսի աջակցություն չի եղել, չկա, ՌԴ-ն ինքն է քանիցս հանդես եկել հիշյալ միջանցքի բացման դեմ:

Ո՞ՐՆ Է ՌԴ-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Ռուսաստանի պաշտոնյաներից միայն փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն առնվազն երկու անգամ՝ 2021թ. նոյեմբերի սկզբին Նիկոլ հայադավի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նշել ենք հոդվածի նախորդած մասում, շեշտել է, որ տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հետ կապված լուծումները, առաջին հերթին, հիմնվում են նրա վրա, որ «ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են»:

2022թ. սեպտեմբերի վերջին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նույն Օվերչուկը հայտարարել է. «Ռուսաստանը միշտ աջակցել է կողմերի ինքնիշխանության սկզբունքին եւ հստակ կանգնած է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11- ի հայտարարությունների դիրքերում: Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում որեւէ «արտատարածքային միջանցքի» մասին, որը որեւէ կերպ կխախտեր կողմերից որեւէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա եւ չի կարող լինել»:

Ընդհանրապես, ՌԴ պաշտոնական որեւէ շրջանակ ուղիղ չի խոսում, այսպես կոչված, միջանցքի բացման օգտին երբեւէ չի խոսել կամ գրել, հակառակը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը «միջանցք» տերմինաբանությունը չի կիրառում եւ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խումբը չի քննարկել որեւէ ճանապարհ միջանցքային տրամաբանությամբ։

Ինչպես արդեն հայտնի է, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն վերջերս չհայտարարված այցով գիշերն Իրան էր ժամանել Դամասկոս կատարած այցից հետո։ Շոյգուի իրանյան այցի հետ կապված հրապարակումներում նշված է, որ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կարեւոր երկկողմ համաձայնագիրը գրեթե պատրաստ է ստորագրման, եւ Շոյգուի այցը նպատակ ունի ավարտին հասցնել դրա ստորագրման հետ կապված ընթացակարգերը։ Տրամաբանական չէ՞ ենթադրելը, որ եթե Ռուսաստանի եւ Իրանի միջեւ խնդիր լիներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ՌԴ դիրքորոշման շուրջ, ապա Իրան Շոյգուի վերոնշյալ այցը, ստորագրման համար կարեւոր երկկողմ համաձայնագրի (ենթադրելի է՝ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտին առնչվող) նախապատրաստումը չէր լինի:

Ավելին. Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ռուսաստանը հավատարիմ է Սյունիքի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, եւ Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը սեպտեմբերի 10-ին էր Թեհրանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։

Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջեւանին կապող ավտոճանապարհի (ընդգծում ենք՝ ոչ թե միջանցքի, այլ ավտոճանապարհի, որոնց էական տարբերությունները բացատրել ենք հոդվածի նախորդած մասում) առնչությամբ Ռուսաստանի ամբողջ ուզածն այն է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի 2020թ. նոյեմբերի 9- ի եւ 2021թ. հունվարի 11- ի հայտարարություններում տվյալ ավտոճանապարհի առնչությամբ գրվածը դառնա իրականություն ու դրանից որեւէ շեղում չլինի: Իսկ Նիկոլ հայադավի ստորագրած, այսինքն՝ նրա համաձայնությունը ստացած, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշյալ ավտոճանապարհի վերաբերյալ գրվածը՝ արտահայտված հայտարարության 9-րդ կետով, բառացիորեն հետեւյալն է. «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Քանի որ խոսքը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից իրականացվելիք վերահսկողության մասին է, ապա հասկանալի է, որ խոսքը միայն սահմանային եւ անձնագրային հսկողության մասին է: Դա չի վերաբերում այնտեղ մաքսային հսկողությանը, ոստիկանության իրավասությանը ենթակա գործառույթներին, որոնցով կխախտվեր Հայաստանի ինքնիշխանությունը: Մեղրիում, Հայաստանի եւ Իրանի սահմանին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը տարիներ շարունակ նույն սահմանային եւ անձնագրային հսկողությունն է իրականացնում, ինչը Հայաստանի եւ Իրանի իշխանությունների կողմից երբեւէ չի համարվել Հայաստանի ինքնիշխանության խախտում:

Հենց վերոնշյալը նկատի ունենալով է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հիշյալ հարցազրույցում ընդգծել. «Գործնականում այդ սկզբունքի իրականացումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ  կառուցված ճանապարհներով Ադրբեջանից Հայաստանի տարածք մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային եւ անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողություն կլինի նաեւ Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս»։

Չի ասվում, բայց լիովին հասկանալի է, թե ՌԴ-ն ինչու է դեմ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում գրվածից Նիկոլ հայադավի ուզած ու, կարծում ենք, Արեւմուտքի եւ (կամ) թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թելադրված ու նենգ նպատակներ հետապնդող շեղմանը. որովհետեւ այն լինելու է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության ու շահերի դեմ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս իրավացիորեն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը սաբոտաժի է ենթարկում ՀՀ իշխանությունը: Նիկոլ հայադավը եւ իր ոհմակը հայտարարելով, որ պատրաստ են կապ ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, միաժամանակ նշել են, որ քննարկում են ճանապարհի վերահսկողության հարցում դրսից պահնորդական կազմակերպության ներառման հարցը։ Այսինքն՝ հրաժարվում են Նիկոլի ստորագրած հիշյալ փաստաթղթերում Հայաստանի վարչապետի հանձնառությունից, ըստ որի, «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Դե վերոնշյալից Նիկոլի հրաժարումը բնավ զարմանալի չէ, գաղտնիք չէ, որ նա հայտնի գցողներից է, բայց, բնականաբար, հարց է առաջանում՝ Նիկոլն ինչու է ուզում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմիններին փոխարինել արտերկրյա (կասկածից դուրս է, որ արեւմտյան կամ Արեւմուտքի լակեյ որեւէ պետության) պահնորդական ինչ-որ կազմակերպությամբ… Այս մասին պահեստազորի գնդապետ, քաղաքական վերլուծաբան եւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի պարզաբանումները՝ հաջորդիվ:

Շարունակելի

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սկիզբը՝ այստեղ:



Մոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է«Ուրարտու» ՖԱ-ն նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականըՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներըԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ ԹամիրՄետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ)Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top