Հեռախոսային տեռո՞ր
Իրավական«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ահազանգում է, որ տեւական ժամանակ է, ինչ քաղաքային հեռախոսահամարներին զանգում են ինչ-որ խաբեբաներ եւ հայտարարում, թե տվյալ համարի տիրոջ երեխան կամ այլ հարազատն են, եւ այդ հարազատը մահի եւ կյանքի կռիվ է տալիս ինչ-որ հիվանդանոցում։
«Զանգողը ե՛ւ տղամարդու ձայնով է եղել, ե՛ւ կնոջ… Սա ահաբեկչություն է, քանի որ մարդիկ, ծանոթներիցս քանիսը սկզբում վախեցել են, հավատացել են, որ իրենց հարազատին վատ բան է պատահել։ Տարօրինակ կոդով են զանգահարում», - նշել է նա: