Միքայել Սրբազանի հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք ընդունում եմ որպես անձնական. դադարեցրեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Բագրատ Սրբազանը կոչ է անում դադարեցնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հասցեին ուղղված վիրավորանքները:
«Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում Միքայել Սրբազանին, ինչպես միշտ ասել եմ՝ նա իմ ուսուցիչն է։
Անկախ նրանից` կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից և վիրավորական արտահայտությունները բոլոր առումներով։ Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք ընդունում եմ ուղղված ինձ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սրբազանն ասաց, որ ինքը ՀՀ բոլոր նախագահների ժամանակ եղել է ընդդիմադիր դիրքերում, բայց այդ ժամանակահատվածում «ապրել ենք սխալների տիրությում, հիմա ապրում ենք ողբերգության տիրույթում»:
«Մենք այդ բոլոր ժամանակահատվածում ունեցել ենք Արցախ, գտնվել ենք անվտանգության բարձրագույն աստիճանի վրա։ Մեր խնդիրները եղել են մեր տան ներսի խնդիրները, ոչ մի թշնամական երկիր մեզ ոչ սպառնացել է, ոչ էլ պարտադրել»,- հավելեց Բագրատ Սրբազանը: