Հարվարդցի գիտնականն ապացուցել է, որ ձուն չի բարձրացնում խոլեստերինը
ՀասարակությունՄեծ քանակությամբ ձվերի օգտագործումը, հակառակ տարածված առասպելի, չի հանգեցնում «վատ խոլեստերինի» մակարդակի աճի, հայտնել է Հարվարդի համալսարանի դոկտորանտ Նիկ Նորվիցը, որը մեկ ամսվա ընթացքում կերել է 720 ձու, որպեսզի ցրի առասպելը։ Փորձի արդյունքները գիտնականը ներկայացրել է իր Յութուբ-ալիքում։
Հետազոտությունն սկսելուց առաջ Նորվիցը հիպոթեզ է առաջադրել, որի համաձայն՝ ձու ուտելը չի բարձրացնում խոլեստերինը, հակառակը՝ իջեցնում է ցածր խտության լիպոպրոտեինների թիվն արյան մեջ։ Իր ենթադրոթյունն ապացուցելու համար գիտնականն ամեն օր կերել է 24 ձու։ Մեկ ամիս անց դոկտորանտը հայտնել է, որ չի նկատել ոչ մի բացասական հետեւանք։ Ավելին, չափումը ցույց է տվել, որ ցածր խտության լիպոպրոտեինների քանակը նրա օրգանիզմում նվազել է 18 տոկոսով։
Մի շարք մասնագետների խոսքով՝ լիպոպրոտեինների մակարդակի նվազումը կարող է կապված լինել լյարդի աշխատանքի հետ, որը ձվերի մեծ քանակության դեպքում նվազեցնում է այդ լիպոպրոտեինների արտածումը։
Մինչ այդ գաստրոէնտերոլոգ Տատյանա Ժարովսկայան խորհուրդ էր տվել բարձր խոլեստերին ունեցող մարդկանց սահմանափակել ճարպերով հարուստ մթերքների օգտագործումը, ներառյալ ձուն։ Նրանց խորհուրդ է տրվում ուտել օրական մեկ ձվից ոչ ավելի։