Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունը
ՀասարակությունԱյս բանջարեղենը կարծես երկրորդ պլան է մղվել` իր կանաչ ազգակցի` բրոկկոլիի զանգվածային օգտագործման ֆոնին:
Ծաղկակաղամբը ևս պետք է հաճախ կիրառել սննդակարգում, քանի որ այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով, հակաօքսիդանտներով և մի շարք բուժական նշանակություններ ունի:
Օգտակար հատկությունները
Պայքարում է քաղցկեղի դեմ: Այն պարունակում է սուլֆորաֆան, որը, ինչպես ապացուցվել է, սպանում քաղցկեղային բջիջները և դանդաղեցնում ուռուցքների աճը:
Բարելավում է ուղեղի աշխատանքը: Ծաղկակաղամբը ուղեղի առողջ զարգացման համար անհրաժեշտ վիտամին B-ի խոլին կոչվող նյութի հոյակապ աղբյուր է: Այն դանդաղեցնում է ուղեղի ծերացման գործընթացը:
Մաքրում է օրգանիզմը: Ծաղկակաղամբը նպաստում է օրգանիզմից թունավոր նյութերի հեռացմանը: Այն հակաօքսիդանտների մեծ աղբյուր է, որը նպաստում է դետոքսիֆիկացիայի տարբեր փուլերին:
Հակաբորբոքային հատկություն: Այն ամրապնդում է իմունային համակարգը և պաշտպանում օրգանիզմը բորբոքումից:
Ծաղկակաղամբը կարելի է օգտագործել տարատեսակ աղցաններ պատրաստելու համար, ինչպես հում, այնպես էլ շոգեխաշած վիճակում: