Ռուսաստանում ուկրաինական պատերազմի մասին համակարգչային խաղ են ստեղծում
Ռուսաստանում ՌԴ պաշտպանության նախարարության աջակցությամբ համակարգչային խաղ են մշակում Ուկրաինայի պատերազմի մասին։ Ինչպես հայտնում է «Известия»-ն, դա իրական ժամանակում ռազմավարություն է՝ տակտիկական խաղի տարրերով։
«Ջոկատ 22. ZOV» նախագծի ստեղծողները նախատեսում են ինտերակտիվ ձևով պատմել Դոնբասում, Մարիուպոլում, Ավդեևկայում և այլ վայրերում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Խաղի ստեղծման խորհրդատուն Ռուսաստանի Դաշնության հերոս Վլադիսլավ Գոլովինն է՝ «Ստրունա» մականունով»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։ Խաղի թողարկումն ակնկալվում է 2024 թվականի վերջին։
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը չի ֆինանսավորում խաղը, այլ տրամադրում է խորհրդատվական աջակցություն բոլոր փուլերում՝ դրանում նկարագրված բոլոր իրադարձությունների ճշմարտացիությունն ապահովելու համար։ Մասնագետները ապահովում են անհրաժեշտ տեղեկատվությամբ և հասանելիություն տրմադրում զենքի մոդելներին», - գրում է «Известия»-ն: