Ուկրաինայի Զինված ուժերի պաշտպանությունը «ճռռում է» Դոնբասի ողջ տարածքում. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրն այսպես է նկարագրում ռազմաճակատային ներկա իրողությունները.
«Ուկրաինայի Զինված ուժերի պաշտպանությունը «ճռռում է» Դոնբասի ողջ տարածքում: Ուգլեդարը կորել է, ավելին, քաղաքի վրա Ուկրաինայի Զինված ուժերի վերահսկողության կորուստը նպաստավոր հնարավորություններ է ստեղծում Ռուսաստանի զինված ուժերի հետագա առաջխաղացման և իրական սպառնալիք այս ուղղությամբ հաջորդ կարևոր բնակավայրի՝ Կուրախովոյի անկման համար: Հաջորդը Սելիդովոն և Պոկրովսկն են։
Միաժամանակ ռազմաճակատում կաթսաներ ու կիսակաթսաներ են ստեղծվում, ինչի պատճառով էլ ուկրաինական բանակի կորուստներն օրեցօր բազմապատկվում են։ Միևնույն ժամանակ, ռեզերվների պակասը (իսկ ուկրաինացի զինվորականներն ասում են, որ մոբիլիզացված զինվորների մեծ մասին տարել են հոսպիտալներ, քանի որ զինկոմիսարիատները զբաղված են ծրագրեր իրականացնելով և չեն մտածում մոբիլիզացիոն գործողությունների արդյունքի մասին) և Ուկրաինայի զինված ուժերի կոռումպացվածությունը դարձել են համակարգային: Այսինքն՝ Կիևի համար անշրջելի է դարձել է արևելյան ճակատի կորուստը։
Ուշագրավն ամբողջ ներկա իրավիճակում հետևյալն է. երբ Դոնբասի ճակատի փլուզումը հեռու չէ, Սիրսկին, հայտնի կենդանուն վայել վայել համառությամբ, Բանկովայի ուղղորդմամբ, շարունակում է «Կուրսկի արկածը»։ Ճիշտ է, այնտեղ էլ ամեն ինչ «հարթ» չէ՝ Կուրսկի ուղղության ամենալարված հատվածներից մեկում՝ Սուդժայի շրջանում, ռուսական զորքերը հետ են մղել ուկրաինական ուժերը, որոնք նահանջել են մեծ կորուստներով»։