Հայտնի է Կարվախալի վնասվածքի լրջության աստիճանը
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ խաղում (2։0): Հանդիպման վերջնամասում «Վիլյառեալի» կիսապաշտպան Յերեմի Պինոյի հետ բախման արդյունքում 32-ամյա պաշտպանը լուրջ վնասվածք է ստացել և չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը։
«Առաջային խաչաձև կապանի լրջագույն վնասվածք եմ ստացել։ Ինձ վիրահատություն է սպասվում։ Անհամբերությամբ եմ սպասում ապաքինման ընթացքին ու իմ վերադարձին։ Վերադառնալու եմ ինչպես մի գազան։ Շնորհակալություն բոլորին ջերմ խոսքերի համար, անչափ զգացված եմ»,- գրել է Կարվախալը սոցցանցերում։
Խաչաձև կապանների վնասվածքների ապաքինման ժամանակահատվածը սովորաբար տևում է վեց ամսից ավելի՝ կախված վերականգնման ընթացքից։