Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-19 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +25–ից +27–ի միջակայքում