Զինված կինը ներխուժել է ծննդատուն և աշխատակիցներին պատանդ վերցրել
Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի ծննդատուն-մանկական հիվանդանոցում արտակարգ դեպք է տեղի ունեցել. որսորդական հրացանով զինված կինը հարձակվել է հիվանդանոցի վրա և պատանդ վերցրել անձնակազմին, տեղեկացնում է TRT Haber-ը։
Նա սպառնացել է հիվանդներին ու աշխատակիցներին, սակայն ոչ մի հստակ պահանջ չի նեկայացրել:
Ոստիկանությունը բռնել է 45-ամյա կնոջը: Ձերբակալությունից հետո նա հայտարարել է, որ ցանկանում է մահանալ, սակայն չի կարող ինքնասպան լինել։
Միջադեպի հետաքննությունը շարունակվում է: