WhatsApp-ը կրկին հայտնվել է թիրախում
«WhatsApp-ը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր 2024 թ.-ին տեղի ունեցած կիբերանվտանգության խախտումների ֆոնին: Վերջին տվյալներով, հայտնաբերվել է լուրջ խոցելիություն, որը թույլ է տալիս հաքերներին հեռակա կարգով տեղադրել լրտեսող ծրագրեր օգտատերերի սարքերում՝ առանց նրանց գիտակցության։ Այս հարձակումն ուղղված էր հատուկ ընտրված խմբի օգտատերերի եւ կատարվել է «առաջադեմ կիբեր-գործիչների» կողմից։
WhatsApp-ի օգտատերերին խորհուրդ է տրվում անմիջապես թարմացնել հավելվածը՝ խուսափելու նման հարձակումներից: Չնայած WhatsApp-ը հայտնի է իր ծայրից ծայր գաղտնագրման համակարգով՝ այս նոր հարձակումն ընդգծել է, որ նույնիսկ ամենահուսալի թվացող հավելվածները կարող են խոցելի լինել՝ հատկապես խոշոր կիբեր սպառնալիքների դեմ։
Հաքերները կարող են մուտք գործել օգտատերերի սարքերի անձնական տվյալներ՝ ներառյալ տեսախցիկները, միկրոֆոնները եւ այլ զգայուն տեղեկատվություն։ Այս իրավիճակը խիստ մտահոգիչ է այն մարդկանց համար, ովքեր պահում են կարեւոր տվյալներ իրենց հեռախոսներում: Կոչ եմ անում բոլոր օգտագործողներին զգոն լինել եւ կարեւոր է միշտ պահպանել անվտանգության վերջին թարմացումները», - այս մասին տեղեկացնում է Friend ընկերության տնօրեն, տեղակատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ: