Ամենրիկացիներին թողել են Հայաստանից լրտեսե՞լ Իրանի օդային տարածքը
ՄիջազգայինԻրանական աղբյուրը գրում է.
«Իսրայելի և Իրանի միջև լարվածության ամենաթեժ պահին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական գործակալության ղեկավարի հետ։
Նախկինում հրապարակվել էին նաև փաստաթղթեր և տեսանյութեր, որոնք վկայում էին Իրանի հետ Հայաստանի սահմանին ամերիկյան հեռահար ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման մասին՝ թիրախներին հետևելու և արձակված իրանական հրթիռներին վերահսկելու համար»։
Սպասենք հաստատմանը կամ հերքմանը: Հաշվի առնելով, որ նման դրվագի հաստատման դեպքում լուրջ հետեւանքներ հաստատ կլինեն: Բայց նաեւ չմոռանանք, որ Իրանի հետ Հայաստանի սահմանում կանգնած են ռուս սահմանապահները: Այնպես որ, հարցականներ դեռ կան: