Ինչքա՞ն ժամանակ կարելի է «Բժշկական» երշիկը պահել սառնարանում. Բացատրում է մասնագետը
Առողջապահական«Բժշկական» երշիկը բացելուց ու կտրելուց հետո սառարանում կարելի է պահել 2-3 օր։ Իսկ կտրած տեղը պետք է հերմետիկ կերպով փակել։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է «Չերկիզովո» խմբի հետազոտության և զարգացման բաժնի ղեկավար Արմեն Պողոսյանը։
«Անկախ երշիկի հումքից, փաթեթավորման տեսակից, ապրանքը բացելուց հետո անմիջապես ենթարկվում է ռիսկի տարբեր գործոնների։ Երշիկի մակերեսը կարող է քայքայվել, կորցնել իր գրավչությունը, իսկ եթե երշիկը պահվի սենյակային ջերմաստիճանում, ապա այն արագ կսկսի փչանալ»,-բացատրել է Պողոսյանը։