Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»
ՄիջազգայինԻրանը ունակ է միաժամանակյա հարված հասցնել Իսրայելի ողջ էներգետիկ ոլորտին, եթե այդ երկրի իշխանություններն ապակառուցողական գործողություններ ձեռնարկեն: Այդ մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:
Հայտարարությունը հոկտեմբերի 10-ին հնչեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավին:
«Եթե զավթիչները սխալվեն, ապա հարձակում կձեռնարկենք նրանց էներգամատակարարման աղբյուրների, էլեկտրակայանների, բոլոր նավթավերամշակման գործարանների և գազի հանքավայրերի վրա: Իրանը մեծ և ընդարձակ երկիր է՝ բազմաթիվ տնտեսական կենտրոններով, իսկ Իսրայելն ունի երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարաններ, որոնք կարող ենք միաժամանակ գրոհել»,- նշել է նա:
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Իսրայելը շարունակում է ակտիվորեն ավիահարվածներ հասցնել Լիբանանի հարավին և մայրաքաղաք Բեյրութին՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։
Հոկտեմբերի 8-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեծ քանակությամբ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարմար պահին կպատասխանի հարձակմանը: