Աննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում. մասնակցության տոմսի արժեքը 1 միլիոն դրամ
Հաջողակից սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակում իրականացված «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարաններին» նախագծի բարեհաջող ընթացքից և արդյունավետ ավարտից հետո «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նախաձեռնում է «Երիտասարդի Երազանք» նախագիծը:
Ինչպես հայտնել են հիմնադրամից, նախագծի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ:
Այս նախագծին միանալու համար «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հրավիրել է հաջողակ տղամարդկանց մասնակցելու բարեգործական ընթրիքի, որից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է հիմնադրամի «Երիտասարդի Երազանք» նախագծին:
«Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել մասնակցության տոմս: Մեկ տոմսի արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, որը կփոխանցվի ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին:
Ընթրիքի մասնակցության տոմս ձեռք բերելու համար խնդրում ենք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ նամակ գրել info@mystep.foundation էլեկտրոնային հասցեին:
Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետ՝ հոկտեմբեր 24, 2024»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:Նշենք, որ հիմնադրամը ղեկավարում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը ավելի վաղ նման ընթրիք էր կազմակերպել կին գործարարների մասնակցությամբ