Ինչպես է պատրաստվում նշել ՌԴ նախագահն իր 72-ամյակը
ՄիջազգայինՀոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձն է։ ՌԴ նախագահի ծննդյան օրը հագեցած է մի քանի աշխատանքային հանդիպումների անցկացման օրակարգով՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ:
«Առանձնապես տոնական ոչինչ չի լինելու, նախատեսված չէ։ Օրվա առաջին կեսին աշխատանքային փակ հանդիպումներ կունենա նախագահ Պուտինը» - այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել Է Պեսկովը՝ պատասխանելով՝ նախագահն արդյո՞ք պլանավորել է իր ծննդյան օրը նշել ինչ որ միջավայրում: