«ՓՐԿԵԼ ՈՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ Է ՀԱՆԵԼ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒ ՍՊԱՆԵՐԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻՅԱՆ
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ անմահ հերոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐԹՈՒՐԻ ԽԱՉԻՅԱՆՆ էր, այսօր հոկտեմբերի 3֊ը, նրա ծննդյան օրն է, կդառնար 36 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Հովհաննեսը ծնվել է 1988 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նրա բարեկամուհին, Iravunk. com - թղթակցի հետ զրույցում նշեց. - «Հովհաննեսը սովորել է Աբովյանի թիվ 11 միջնակարգ դպրոցում և ավարտել բարձր առաջադիմությամբ։ Ուսմանը զուգահեռ, նա զբաղվում էր հեծանվասպորտով, հաճախում էր նաև կարատեի և ֆուտբոլի։ 2005֊2009թթ.սովորել է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կապի ֆակուլտետում։ Որպես կապավոր, ծառայել է ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում, ապա ՀՀ տարբեր զորամասերում։ Ծառայել է հատուկ նշանակության զորքերում։ 2017֊18թթ.վերապատրաստվել է ԱՄՆ ֊ում, 2020֊ին էլ Հունաստանում։
2020֊ի 44֊օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ, ակտիվ մասնակցել է ռազմական գործողություններին. ՀՀ ՊՆ ռազմական հետախուզության հատուկ նշանակության սպայական ջոկատի կազմում կռվել է Թալիշում, Մատաղիսում, Ջրականում, Ֆիզուլիում, Կուբաթլուում, Կարմիր Շուկայում և Հադրութում։ Կապիտան Հովհաննես Խաչիյանի մարտական ընկերների ու զինվորների պատմությունների ց պարզվում է, որ նա օժտված լինելով լինելով հատուկ նշանակության գիտելիքներով, փրկել ու շրջափակումից դուրս է հանել հարյուրավոր զինվորների ու սպաների։ 2020֊ի հոկտեմբերի 29֊ին, Սարուշեն գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է արիաբար։Հուղարկավորվել է Աբովյան քաղաքի զինվորական պանթեոնում։ Հայրենիքին անձնվեր ծառայություն մատուցելու և բազում սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով»:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ.....
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ