Լուկաշենկոն կմեկնի Բաքու
ՄիջազգայինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29 կլիմայական համաժողովին։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Մինսկում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ասադովը Բելառուսի նախագահին է փոխանցել Ալիևի անունից Բաքվում COP29-ին մասնակցելու հրավերը։
«Մենք առանձնահատուկ կարևորում ենք Ձեր անձնական մասնակցությունը, որն այս համաժողովին հատուկ կարգավիճակ կտա», - ասել է Ասադովը։