Ռուստամ Բադասյանը մտավախություն չունի, որ մի օր էլ ՔՊ-ն իր դեմ ստորագրահավաք կսկսի
Դրական եմ վերաբերվում Գրիգոր Մինասյանին ու գոհ եմ նրա աշխատանքից։ Այս մասին այսօր՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Ես բոլոր այն վայրերում որտեղ աշխատել եմ ցանկանում եմ, որ բոլոր նախարարները պաշտոնյաները արդյունավետ գործեն, կարծում եմ դրական տեղաշարժեր են եղել»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե մտավախություն չունի՞, որ ՔՊ պատգամավորները մի օր էլ կարող են իր նկատմամբ նման ստորագրահավաք իրականացնեն՝ Բադասյանը պատասխանեց․ «Ոչ ես նման մտավախթյուններ չունեմ։ Եթե պատգամավորներից որևէ մեկը մյուսի գործունեությունից դժգոհ է, այդ մասին տեղեկացնում են։ Ես նման մտավախություններ չունեմ»։
Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել, որին հետևեց Մինասյանի ազատման դիմումը։