Նեթանյահուն ինքը խախտեց «խաղի կանոնները»՝ սպանելով դիմադրության առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլահին
Հանդիպում«Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին»- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ընդգծելով.
-Մեր հրթիռների ավելի քան 90%-ը հասել են իրենց թիրախներին և չեն կալանվել։ Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա:
Արդյո՞ք Իրանը շարունակի համարժեք պատասխան տալ իրանցի միջազգայնագետ Խայալ Մուազզինը նկատում է.
-Իրանը իր կարճատեւ գործողությունով ընդգծեց Իսրայելի ագրեսիային պատասխանելու և իր ռազմական հզորությունը ցուցադրելու Իրանի պատրաստակամությունը: Հարձակումն ամրապնդեց զսպման հավասարակշռությունը, հատկապես վերջին իրադարձություններից հետո, երբ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն խախտեց «խաղի կանոնները»՝ սպանելով դիմադրության առաջնորդ Սեյեդ Հասան Նասրալլահին:
Իրանը հասկացրել է, որ իր հրթիռները կարող են հասնել Իսրայելի տարածքի խորքում գտնվող ցանկացած թիրախի, և որ «Երկաթե գմբեթը» ի վիճակի չէ հաղթահարել հիպերձայնային հրթիռները: