Մասկը խոստացել է տարում 5 Starship տիեզերանավ ուղարկել Մարս
ՀասարակությունSpaceX-ը նախատեսում է երկու տարվա ընթացքում մոտ հինգ անօդաչու Starship տիեզերանավ ուղարկել Մարս, հայտարարել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը:
Երկրից Մարս ճանապարհորդությունը հնարավոր է միայն երկու տարին մեկ անգամ, երբ մոլորակները նույն ուղղության վրա են լինում: Սա ավելի է դժվարեցնում առաջադրանքը, բայց նաև Մարսի համար որպես իմունիտետ է ծառայում Երկրի վրա բազմաթիվ աղետալի իրադարձությունների դեպքում:
«Անկախ նրանից, թե ինչ կլինի հաջող վայրէջքի դեպքում, SpaceX-ը յուրաքանչյուր մեկնարկի հնարավորության հետ կավելացնի դեպի Մարս մեկնող տիեզերանավերի թիվը: Բոլորին, ովքեր ցանկանում են տիեզերական ճանապարհորդ դառնալ, մենք ցանկանում ենք Մարս գնալու հնարավորություն տալ: Սա նշանակում է, որ դուք կամ ձեր ընտանիքը կամ ընկերները՝ յուրաքանչյուրը, ով երազում է մեծ արկածների մասին, կկարողանա գնալ Մարս: Վերջնարդյունքում հազարավոր Starship տիեզերանավեր կմեկնեն Մարս, և դա հոյակապ տեսարան կլինի: Կարո՞ղ եք պատկերացնել»,- ասել է նա։