Արեգակի մասնակի խավարում տեղի կունենա
ՀասարակությունՀոկտեմբերի 2-ի երեկոյան Երկրի բնակիչները ականատես կլինեն աստղագիտական հետաքրքիր երևույթի՝ Արեգակի խավարմանը, սակայն ոչ բոլորին կհաջողվի հիանալ այդ տեսարանով։ Խավարմանը կարելի է հետևել նաև ուղիղ հեռարձակմամբ այստեղ։
Արևի խավարման օղակաձև փուլը կարելի է դիտել Հարավային Ամերիկայի հարավում, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավ-արևելյան գոտիներում։ Խավարման առավելագույն փուլը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:45-ին, երբ Լուսինը կծածկի Արեգակի տրամագծի 93 տոկոսը, և դա տեղի կունենա Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան գոտում հորիզոնից 69° բարձրության վրա:
2024-ի հոկտեմբերի 2-ին արևի խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հարավային Ամերիկայի հարավային մասում, Նոր Զելանդիայի հյուսիսում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային հատվածներում և Անտարկտիդայի մեծ մասում: