Վաղվանից, 10 օր փոքրիկ ամառ. Գագիկ Սուրենյան
ԵղանակՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է, որ հոկտեմբերի 3-ից 10 օր փոքրիկ ամառ է լինելու:
«Վաղվանից՝ 10 օր փոքրիկ ամառ»,- գրել է նա:
Ըստ կանխատեսումների՝ մարզերում հոկտեմբերի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 2-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ