Երեկ երգչուհի Լիլուի մայրիկի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով ամերիկաբնակ երգչուհին շքեղ անակնկալ էր պատրաստել, որի ընթացքում նաև երգել էր իր երեխաների հետ:
Առաջարկում ենք դիտել հուզիչ տեսանյութը:
Նշենք, որ երգչուհին ընդամենը ամիսներ առաջ է 3-րդ անգամ մայրացել: Նա ամուսնուն կրկին դուստր է պարգևել:
Նշենք նաև, որ վերջերս երգչուհի Լիլուի ամուսինը՝ Արկադին, նշում էր ծննդյան տարեդարձը։ Նա դարձել է 39 տարեկան:
Արկադիի ծննդյան անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից։ Տոնական սեղան, զուռնա-դհոլ, թանկարժեք նվերներ։ Լիլուն բազմաթիվ կադրեր էր հրապարակել՝ ցույց տալով, տոնական օրվա սկիզբը, միաժամանակ՝ զվարճալի գրառումներ կատարելով։
Համատեղ կյանքի ընթացքում Լիլուն և Արկադին կարողացել են ամուր ընտանիք ստեղծել, որտեղ մեծանում են 3 երեխաները, սակայն ինչպես իրենք էին նշել՝ հարաբերությունների սկզբում խոչընդոտներ եղել են, որոնք իրենք կարողացել են հաղթահարել։