Գիտնականները խորհուրդ են տալիս նիհարել ջրի օգնությամբ. ամենապարզ ու արդյունավետ դիետան
ՀասարակությունԵրկրագնդում այսօր ավելի քան 600մլն. մարդ տառապում է ճարպակալմաբ, որը վերջին շրջանում գլոբալ համաճարակի բնույթ է ձեռք բերում: Սակայն գիտնականները հայտնաբերել են այդ խնդրի դեմ պայքարելու միջոց, որն իր մեջ ներառում է սովորական ջրի օգտագործում:
Շատերին հայտնի է, թե որքան դրական է ջուրն ազդում մարդու օրգանիզմի վրա: Շատ կարևոր է ամեն օր համալրել օրգանիզմի ջրի պաշարները, որոնք վատնվում են ամենօրյա մի շարք ֆունկցաների կատարման վրա՝ սկսած շնչառությունից վերջացրած սպորտով:
Եթե օրգանիզմում առկա է ջրի դեֆիցիտ, ապա սկսվում է ջրազրկման ու հոգնածության պրոցես, որը շատ վտանգավոր է օրգանիզմի համար: Գիտնականները խորհուրդ են տալիս օրական օգտագործել առնվազն 2 լիտր ջուր:
Ինչպես նշվում է Annals of Family Medicine ամսագրում, ճարպակալմաբ տառապող մարդիկ օգտագործում են շատ քիչ ջուր: Նման եզրակացության մասնագետները հանգել են հետազոտելով տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10000 կամավորի:
Հետազոտության հեղինակների կարծիքով, առայժմ դեռևս հստակ հայտնի չէ մարդու քաշի ու հիդրատացիայի միջև առկա կապը, սակայն հստակ հնարավոր է ասել, որ բավարար քանակությամբ ջրի օգտագործումը կարող է օգնել ազատվել ավելորդ քաշից:
Աղբյուրը՝ gogetnews.info