Գիտնականները նշել են, թե երբ մարդկությանը կհաջողվի հաղթահարել քաղցկեղն ու ծերացման գործընթացը
ՀասարակությունԳիտնականները նման եզրահանգման են եկել աղիքային ցուպիկի բակտերիայի բջջի վրա անցկացրած գիտափորձերից հետո: Մասնագետների խոսքով՝ բակտերիայի գենոմը ենթարկվել է 321 փոփոխության, որից հետո բջիջը դարձել է անընկալունակ վիրուսների նկատմամբ: Սակայն նշվում է, որ կաթնասունների ու բույսերի գենոմը «վերածրագրավորելու» համար շատ ավելի մեծ ջանքեր կպահանջվեն:
Ինչպես նշում է Հարվարդի բժշկական քոլեջի պրոֆեսոր Ջորջ Չըրչը՝ մարդկային գենի յուրաքանչյուր սպիտակուցի «վերածրագավորելման» համար կպահանջվի 400 հազար փոփոխություն: Բացի այդ, մարդու գեներից 20 հազարից հարկավոր կլինի հեռացնել նաև ավելորդ կոդոնները (գենետիկական կոդի միավորներ):
Միևնույն ժամանակ՝ գիտնականները վստահեցնում են, որ ցանկալի արդյունքին հնարավոր կլինի հասնել ընդամենը 10 տարի անց:
Նյութի աղբյուրը՝ ria.ru