Samsung և LG հեռուստացույցներն էկրանակադրեր են անում և ուղարկում արտադրողներին
ՀասարակությունSamsung-ի և LG-ի խելացի հեռուստացույցների հանրահայտ մոդելները էկրանակադրեր (սքրինշոթ) են անում վայրկյանում մի քանի անգամ և դրանք ուղարկում արտադրողներին, նույնիսկ երբ հեռուստացույցն օգտագործվում է որպես նոութբուքի կամ խաղային վահանակի արտաքին էկրան: Այս մասին ասվում է NewScientist հոդվածում։
Խելացի հեռուստացույց արտադրողներն օգտագործում են այդ էկրանակադրերը, ինչպես նաև աուդիո ձայնագրություններն իրենց բովանդակության ճանաչման ավտոմատ համակարգերում, որոնք հետևում են մարդկանց հեռուստացույց դիտելու սովորություններին` թիրախային գովազդ ցուցադրելու համար: Հետազոտողները պարզել են, որ Samsung-ի հեռուստացույցները կարող են էկրանակադրեր անել 500 միլիվայրկյանը մեկ անգամ, մինչդեռ LG հեռուստացույցները՝ 10 միլիվայրկյանը մեկ անգամ։
«Երբ օգտատերն իր նոութբուքը հեռուստացույցին միացնում է HDMI-ի միջոցով՝ պարզապես հեռուստացույցը որպես էկրան օգտագործելով իր նոութբուքով մեծ էկրանին ինչ-որ բան դիտելու համար, նա չի պատկերացնում, որ իր գործողությունները նկարահանվելու են»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Յաշ Վեկարիան։