Անհրաժեշտ է միջազգային ասպարեզում ընդլայնել ԵԱՏՄ համագործակցությունը․ Միշուստին
Եվրասիական տնտեսական միությունը փոխշահավետ գործընկերության է հրավիրում բոլոր նրանց, ովքեր կիսում են Միության արժեքները։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր արժեքները, և պատրաստ ենք փոխշահավետ և իրավահավասար գործընկերության։ Ակտիվ երկխոսություն է ծավալվել տարածաշրջանային միավորումների, առաջին հերթին ՇՀԿ-ի և ASEAN-ի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը նաև այլ կազմակերպությունների հետ։ Այս ամենը կնպաստի միջազգային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության դերի բարձրացմանը։ Կօգնի առաջ մղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ Եվրասիական մեծ գործընկերություն ձևավորելու»,-ասել է Միշուստինը։