Սա ուղղակի գիտության գենnցիդ է. Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող
Հասարակություն«Մեր ինստիտուտի մոտ ընթացող շինարարության պայմաններում հնարավոր չէ աշխատել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Առաքելյանը, ով իր գործընկերների հետ բողոքի ակցիա է անում կառավարության դիմաց՝ պահանջելով դադարեցնել շինարարությունը։
Նա նշեց, որ անօրինական շինարարություն է։
«Շենքի դիմաց եղել է լողավազան, որն անհրաժեշտություն է քիմիական արտադրություն ունեցող շենքերի համար։ Այդ լողավազանը դարձրել են շինհրապարակ, կառուցում են մեծ համալիր։ Մենք աշխատում են 6 բալանի երկրաշարժի պայմաններում։ Հնարավոր չէ, նորմալ չի աշխատում ոչ մի սարք»,- ասաց տիկին Հասմիկը։
Նա նաև նշեց, որ պետությունը գերակա շահ է ճանաչել իրենց ինստիտուտի կորպուստներից մեկը։
«Գիտական կորպուսը ճանաչել են գերակա շահ, ասել են՝ պետք է տրվի տրանսպորտի դեպարտամենտին։ Ուրեմն ամբողջ Երևանում էլ շենք չկա, պետք է գան Մնջոյանի ինստիտուտի գիտական կարպուստը վերցնեն, որ տան դեպերատամենտի՞ն։ Սա ուղղակի գիտության գենոցիդ է։ Չի կարելի այսպես վարվել գիտնականների, գիտության հետ»,- ասաց նա։