ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջինը. Միշուստին
ՏնտեսությունԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճի տեմպերը գերազանցում են համաշխարհային միջինը։ Այս մասին կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ Երեւանում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նրա խոսքով, 10 տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը հաստատվել է՝ որպես հաջողված ինտեգրացիոն նախագիծ, և գնալով՝ ավելի ճանաչելի է դառնում միջազգային ասպարեզում։
Միշուստինը նաև հիշեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները բազմաբևեռ աշխարհում դառնալու հզոր և ինքնաբավ կենտրոններից մեկը։
Նշենք, որ 2023 թվականի վերջին ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ն աճել է 3,7 %-ով, ընդ որումё ամենաբարձր աճը գրանցվել է Հայաստանում և Ղրղզստանում։ Համաշխարհային ՀՆԱ-ի աճը (այսինքն՝ համաշխարհային տնտեսական միջին աճը) կազմել է 3,2 %: