Իսրայելը ցամաքային ներխուժում է սկսել Լիբանան։
Իսրայելական զրահամեքենաները հատել են Լիբանանի հետ սահմանը Մետուլա շրջանում՝ գրավելով սահմանային հենակետերը։
Լիբանանյան բանակը հետ է քաշվել երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող դիրքերից, գրում է Reuters-ը։
Իսրայելական բանակը Լիբանանի հետ սահմանի երկայնքով գտնվող տարածքի մի մասը հայտարարել է փակ ռազմական գոտի. «Իրավիճակի գնահատման համաձայն՝ Մետուլա, Միսգավ Ամ և Քֆար Գիլադի բնակավայրերի տարածքները հայտարարվել են փակ ռազմական գոտի»։