Իրանում լուրջ բողոքի ալիք է հասունանում ընդդեմ նախագահ Մասուդ Փեզեշքիանի քաղաքական կուրսի (Տեսանյութ)
ՄիջազգայինԻրանում լուրջ բողոքի ալիք է հասունանում ընդդեմ նախագահ Մասուդ Փեզեշքիանի քաղաքական կուրսի: Այդ կուրսի առանցքային տարրեից է Արեւմուտքի հետ պայմանավորվածությունների թեզը, որը, սակայն, աչքի առաջ ձախողվում է: Ասենք, դա ի ղույց դրենց նաեւ Մասուդ Փեզեշքիանի վերջին հայտարարությունը, թե` «Արեւմտյան երկրները մեզ խոստացան հրադադար հաստատել Գազայում՝ Հանիյեի սպանությանը չհատուցելու դիմաց, բայց մեզ խաբեցին»։
Երեկ իրանցիները մասշտաբային բողոքի միջոցառում էին կազմակերպել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի դիմաց.: Նրանք բողոքում են Իսմայիլ Հանիյեի սպանության վրեժ լուծելու Գերագույն առաջնորդի հրամանը անտեսելու նախագահ Փեզեշիկիանի որոշման դեմ։
Իրանցիները պահանջում են պահպանել Գերագույն առաջնորդի հրահանգները, և որ նախագահը դադարի հույսը դնել արևմտյան տերությունների խոստումների վրա եւ հետո ընդամենը հայտարարի, թե` «մեզ խաբեցին»: Ըստ ցուցարարների, եթե Փեզեշիկիանը հույսը չդներ արեւմտյան խոստումների վրա եւ խոստացված պատասխանը տար հենց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը, ապա Իսրայելն ավելի երկար կմտածեր, մինչ կորոշեր սպանել Հեզբոլլահի առաջնորդին: