Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով
«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթացի են հասել ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-INTERFAX.RU -ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Նորմալացման գործընթացն ավարտելու համար Հայաստանը պետք է օրինական կերպով մեկընդմիշտ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով»,-ասել է բայրամովը՝ հայտարարելով թե իբր Հայաստանը հարձակողական զենքեր է գնում՝ մեռանալով իր երկր բազմամիլիարդավոր ռազմական գնումների մասին հիշատակելը։
««Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ: Այս կրիտիկական պահին Ադրբեջանը կոչ է անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու համար մնացած խոչընդոտները կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»,-հայտարարել է Բայրամովը։
Արտգործնախարարը հավելել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է խրախուսել կողմերին իրական, կայուն և անշրջելի խաղաղություն հաստատել։ «Նման խաղաղությունը պետք է գերազանցի ցանկացած դիվիդենտ, որը կարելի է ակնկալել մի կողմի դեմ մանիպուլյացիայից կամ նրանց միջև բաժանարար գծեր ստեղծելուց, այն պրակտիկաները, որոնք ավերածություններ են բերել աշխարհի այլ մասերում, պետք է դադարեն նախագծվել դեպի Հարավային Կովկաս՝ սնուցելով ռեւանշիզմը», - ասել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի քագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ տարածքային պահանջներ կան ՀՀ-ի նկատմամբ և հայկական կողմն այն չի շահարկում, բայց և իր ելույթուն չբացառեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունը;