Նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարն իր դռներն է բացում հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև. Գարեգին Բ
Այսօր Մայր Տաճարի վերաօծման արարողությունն է: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկորդը վերաօծման արարողության ժամանակ հայտարարեց, որ նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդի, ուխտավորների և այցելու հյուրերի առջև:
«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես: Բարձյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց Արարատի հովհանու ներքո Նոյ նավապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ ասելով՝ այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար, սուրբ է արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու հայոց նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը »,ասաց կաթողիկոսը: