Վշտի այս ժամին մենք հայտնում ենք մեր համերաշխությունը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ սերբ ժողովրդին COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. Գեղամյան Պետրոսյանին հրավիրել են Comedy Club-ի ռեզիդենտ դառնալ Դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն անճանաչելի է դարձել. լուսանկարներ Աստղագուշակ՝ նոյեմբերի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ին Որքան գումար է երեկ հավաքագրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում (տեսանյութ) ՇՏԱՊ. Շիրակի մարզում ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը, սպառնացել կտրել նրա կոկորդը

Օրը հարմար է ուղևորությունների համար. սեպտեմբերի 29-ի աստղագուշակ

Հասարակություն

Խոյ. Այսօր կարող եք վստահ լինել, որ ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` նախկինում արված գործի դիմաց:

Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ` խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում:

Ցուլ. Օրը աչքի չի ընկնում առանձնահատուկ իրադարձություններով: Կարելի է փոքր-ինչ լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն ընդունել դրանք: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը:

Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն:

Երկվորյակներ. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ` գործնական օգնություն ցույց տալու:

Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:

Խեցգետին. Օրվա ընթացքում հնարավոր է, որ ծագեն դժվարություններ, որոնք  հաղթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը:
Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր կենսամակարդակը:

Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:

Առյուծ. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը:

Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով:

Կույս. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը:

Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը` մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:

Կշեռք. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելն է

Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսել: Եթե չեք ցանկանում անհեթեթ իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղի մտքից:

Կարիճ. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:

Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև` հյուրեր ընդունելու համար:

Աղեղնավոր. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք` նրանց ջրի երես հանելու համար:

Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:

Այծեղջյուր. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գալիս: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա:

Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ:

Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները: Վստահ եղեք` դիմացինները ձեզ կպատասխանեն նույն անկեղծությամբ:

Ջրհոս. Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն` հետաքրքիր զարգացումներով:

Նշանի ծնող ներկայաուցիչներին այսօր աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:

Ձկներ. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ` անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե` եթե  դուք դա ցանկանաք:

Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում` դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:



Վշտի այս ժամին մենք հայտնում ենք մեր համերաշխությունը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ սերբ ժողովրդինCOP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. ԳեղամյանՊետրոսյանին հրավիրել են Comedy Club-ի ռեզիդենտ դառնալԴերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն անճանաչելի է դարձել. լուսանկարներԱստղագուշակ՝ նոյեմբերի 2-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ինՈրքան գումար է երեկ հավաքագրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-նՄայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում (տեսանյութ)ՇՏԱՊ. Շիրակի մարզում ամուսինը պատանդ է վերցրել 23-ամյա կնոջը, սպառնացել կտրել նրա կոկորդըՄոսկվայում բացվել է Ռուսական աշխարհի 26-րդ վեհաժողովըԱնչափ հուզիչ. ցավալի դեպքից հետո Նարե Գևորգյանը հրապարակում է արել`Մաշ Իսրայելյանի ձեռքը բռնածՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 24 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆՍերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում«Իսկանդերը» Խարկովում ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի ակադեմիան (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամեն նշան ունի իր գույնը, որը գրավում է փողը և հաջողությունը․․․Իմացիր քոնը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները ԵԱ-Մ20. Ալեքսանդր Լազարյանը` ոսկե մեդալակիր «Հրապարակ». Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության«Փաստ». Բա որ «շեֆը» զայրանաԿուրախովոյի հարավային թեւում ռուսները վերսկսեցին լայն ճակատով հարձակումը (Քարտեզ)«Հրապարակ». Միլիարդավոր դոլարներ են վատնվել. Քրեական վարույթ է հարուցվել«Ժողովուրդ». Հաղորդագրություն են տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ հեռախոսազրույցների մասինԱստղագուշակները պարզել են, թե որ նշանների մոտ 2025 թվականին կարիերայի և անձնական կյանքի փոփոխություններ կլինեն «Փաստ». Արցախցիներին աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերիApple-ը նախատեսում է 3 տարում իր ողջ արտադրանքը համալրել սեփական Wi-Fi չիպով«Հրապարակ». ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»Մասնագետը նշել է՝ միրգը որքան օգտակար է հղիության ընթացքում«Ժողովուրդ». Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերովԳեղեցիկ կնոջ 5 հատկանիշները՝ ըստ Օդրի Հեփբերնի«Փաստ». Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերելԱհա՝ ինչ խնդրի կհանգեցնեն բարձրակրունկները հաճախ կրելըՌուսական բանակը 3 կողմից սեղմում է Կուրախովոն. Ուկրաինական աղբյուրներ3 լավագույն նոութբուքների ընտրանին, որոնք հարմար են ուսման և աշխատանքի համարՈւկրաինական իշխանությունների մոտ «աճում է հուսահատության զգացումը պատերազմի վերաբերյալ». BloombergԳիտնականները նշել են՝ քանի՞ կին է հարկավոր տղամարդուն երջանիկ լինելու համարՄՌՏ սարքը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ հետևել պտղի յուրաքանչյուր քայլին TENAA կարգավորիչը բացահայտել է Realme GT 7 Pro առաջատար սմարթֆոնի բոլոր բնութագրերըՄի քանի կանոն, որոնք փոխում են կյանքը դեպի լավըԿնոջ ֆիզիկական առանձնահատկություններ, որ կգրավեն բոլորինհայտնաբերվել է թաքնված օվկիանոս, որում կյանքի առաջացման համար պայմաններ կանԱհա պատճառը՝ սննդակարգում ներառելու համար Բռնաբարե՞լ է արդյոք քենու հաշմանդամ աղջկան, թե բավարարվել է միայն ունեցվածքը յուրացնելովՕգտվողների մեծ մասը՝ խուսափում է ծալվող սմարթֆոններից100 դրամանոց կամ մի ավինյանական քյանդրբազությունԻնչպե՞ս կարելի է անել՝ դանդաղ ծերանալու համարԵԱ-Մ23. Միլենա Խաչատրյանը` արծաթե մեդալակիր Հոգեբանը նշել է փաստեր, որ պետք է իմանալ տղամարդու մասինԱհա՝ ի՞նչէ պետք սմարթֆոն գնելիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top