Նման է, որ Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմը դառնում է անխուսափելի
ՄիջազգայինԻսրայելական բանակը հայտարարեց Լիբանանը ռազմական շրջափակման մասին, ինչպես նաև պաշտոնապես տեղեկացրեց լիբանանյան կողմին` Բեյրութի օդանավակայանում Սիրիայից և Իրանից բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքի մասին։
Իսրայելը պատրաստվում է «սահմանափակ ցամաքային ներխուժման» հարավային Լիբանան: Նման տեղեկություն է տարածել Ամերիկացի պաշտոնյան ABC News-ում:
Մյուս կողմից` ՀԱՄԱՍ-ը հայտարարեց Հեզբոլլահի հետ միասնական ճակատ ստեղծելու մասին:
Իսկ ահա ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթին այս ամենի ֆոնին հայտարարում է. «Վաշինգտոնը վճռական է թույլ չտալու Իրանին ընդլայնել հակամարտությունը Մերձավոր Արևելքում»: Այն է` Իսրայելը կարող է անպատի- ինչ ուզու է, անել, ու մեղավորն էլի Իրանն է:
Նման է, որ Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմը դառնում է անխուսափելի: