Ահա՝ ինչու է Ավստրալիայի հյուսիսային ափը համարվում մոլորակի ամենավտանգավոր վայրը
ՀասարակությունԱվստրալիայի հյուսիսային ափը կամ Քուինսլենդը մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Արևադարձային լողափերը, մեղմ կլիման և անհավանական լանդշաֆտները գրավում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: Բայց միաժամանակ սա շատ վտանգավոր վայր է, եթե ոչ մոլորակի ամենավտանգավորներից մեկը: Անցյալ դարում այնտեղ հարյուրավոր մարդիկ են մահացել առեղծվածային հանգամանքներում: Տեղացիները պատմում էին, որ օվկիանոսում հրեշ է բնակվում և անվանել են հրեշին «ծովային իշամեղու»:
Երկար ժամանակ այդ լողափերի ալիքներում մահանում էին հսկայական թվով մարդիկ, այդ թվում ՝ շատ երեխաներ: Բայց բժիշկներն ուղղակի ուսերն էին թափ տալիս, ասելով, որ սովորական սրտի կանգ է: Սակայն տեղացիները բոլորովին այլ բան էին պատմում: Նրանց կարծիքով, ջրի խորքերում բնակվում է մի հրեշ, որը կարող է սարսափելի ցավ պատճառել և նույնիսկ ավելի վատ: Բնականաբար, գիտնականները մերժում էին այս պատմությունները: Նրանք սկանավորեցին ափի ողջ ֆաունան և այնտեղ ոչ մի վտանգավոր կենդանի չգտան: