Դարչինը դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի աշխատանքի վրա․ հետազոտություն
ՀասարակությունԻրանցի գիտնականների հետազոտություններն ապացուցել են, որ դարչինը կարող է դրական ազդեցություն ունենալ մարդու գլխուղեղի աշխատանքի վրա, գրում է doctor.rambler.ru-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ գիտնականները 33 հետազոտություն են անցկացրել կենդանի օրգանիզմների վրա, հինգ հետազոտություն՝ բջիջների և մարդկանց մահից հետո վերցված հյուսվածքների վերլուծության միջոցով և ևս երկուսը՝ մարդկանց մասնակցությամբ։
Արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ դարչինը նպաստում է հիշողության բարելավմանը, խթանում է սովորելու կարողությունը և նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման համար պատասխանատու տաու-սպիտակուցների և բետա-ամիլոիդների ագրեգացիան։
Մասնագետները կարծում են, որ դարչինը կարելի է կիրառել որպես օժանդակ միջոց գլխուղեղի ու նյարդային համակարգի հիվանդությունների բուժման ընթացքում։