«Ալիևը մերժել է Էրդողանին Ղարաբաղի հարցում». Թուրքիան առաջարկել է արագ կարգավորել հարաբերությունները Երևանի հետ
Միջազգային«Երկկողմ հանդիպումների շարքում, որոնք Էրդողանը անցկացրել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կապակցությամբ, կարծում եմ, ամենակարևորը Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպումն էր»։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմեդ Էրոզանը։
Թեև «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը հիմնարար է, սակայն ժամանակն է, որ Թուրքիան տարանջատի Հայաստանի հետ հարաբերությունները այլ պետությունների քաղաքականությունից և արագ կարգավորի իր հարաբերությունները Երևանի հետ։
Չի կարելի կորցնել այն թափը, որը ձեռնտու է Թուրքիային այն քայլերի առումով, որոնք պետք է ձեռնարկվեն։
Ավելին, Ալիևը նույնիսկ համարձակություն է գտել պաշտոնապես հրաժարվել Էրդողանից ղարաբաղյան հարցում»,- գրել է նախկին պատգամավորը։